Աջակցություն ահաբեկչություններին
РИА Новости-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլին հայտարարել է, թե Եվրամիության պահանջը՝ հակաահաբեկչական սահմանադրության փոփոխության մասին, ահաբեկչությունների աջակցություն է: «Վիզայի ռեժիմի պարզեցումը Թուրքիայի քաղաքացիների բնական իրավունքն է: Դա բարեխղճություն չէ: Մի քանի երկիր-թեկնածուների քաղաքացիներին այդ իրավունքը տրվել է դեռևս ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելուց առաջ: Մենք չենք սպառնում: Պարզապես արդարացիորեն ասում ենք ճշմարտությունը: Ամեն մեկը պետք է պահի իր տված խոստումերը»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ-ն:
