Բեռնատարի պայթյունից 16 մարդ է զոհվել
РИА Новости-ի հաղորդմամբ՝ Թուրքական նահանգում՝ Դիարբեքիրում բեռնատար է պայթել:Պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ: Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը հայտնել է, որ պայթյունը Սարիղամիշ գյուղում տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տեղական իշխանությունները փորձել են ձերբակալել երկրում արգելված Քրդական բանվորական կուսակցության անդամներին, ովքեր առևանգել էին բեռնատարն ու լցրել այն պայթուցիկներով, որպեսզի ահաբեկչություն իրականացնեն:
