Գործում է կազմակերպված հանցախումբ, որի նպատակը գեներալ Մանվել Գրիգորյանին ու ԵԿՄ-ին վարկաբեկելն է.ԵԿՄ
ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանը լրագրողների հետ հանդիպմանը հանդես եկավ հայտարարությամբ. «Գործում է կազմակերպված հանցախումբ, որի նպատակը գեներալ Մանվել Գրիգորյանին ու ԵԿՄ-ին վարկաբեկելն է: Այդ հանցախումբը սպառնալիք է երկրի ազգային անվտանգությանը»: Անդրադառնալով Аravot.am կայքում հրապարակված տեղեկատվությանը, ըստ որի` ԼՂՀ այցելած ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը հայհոյել է ԼՂ ՊԲ զինվորներին` իր ճանապարհը փակելու համար, նշեց , որ դա ստահոդ տեղեկատվություն է և տարածվում է վճարովի գովազդի տեսքով. «Բադասյան Վահանի հորինած սուտը տարածվում է: Այսօր երկրապահի շնորհիվ Արցախում չկա մի վայր, մի հենակետ, մի վաշտ, մի ջոկ, որտեղ մարդու պակաս կա: Վահան Բադասյանը տեսախցիկների առաջ ասում է՝ սա է եղել, միջադեպ է եղել, բայց հենց փաստերով նեղում ես, ասում է՝ դե ես չեմ եղել այնտեղ, բայց ընկերներից եմ իմացել»: Չկա մարդ, որ կարող է որոշել, թե որտեղ պետք է լինի Մանվել Գրիգորյանը,ասաց նա անդրադառնալով այն տեղեկություններին, ըստ որոնց`Մանվել Գրիգորյանին Հադրութից հեռացրել են.«Գեներալը ցանկացած պահի կարող է որոշել` Հադրութում լինել, Նախիջևանի սահմանին, Վայոց ձորում, թե ուր: Իսկ այս ամենը, առանց փաստերի ու առանց փաստարկների, լակոտական բամբասանքներ են»:
