Խորհրդարանի միլիարդատեր պատգամավորը. ի՞նչ ունեցվածք ունի Գուրգեն Արսենյանը
Shabat.am-ը շարունակում է ուսումնասիրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրերը: Այս անգամ անդրադարձել ենք ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանին: Պատգամավորը հարկային տարում ձեռք է բերել 2 հողամաս՝ երկուսն էլ 16.500.000 դրամ արժողությամբ: Մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց՝ Mercedes benz s63 AMG գինը՝ 95.000.000 ՀՀ դրամ: Հարկային տարում ձեռբերած և օտարած արժեթղթերը և այլ ներդրումների բաժնեմասը կազմել է 26,000 (արտարժույթը՝ ՀՀ դրամ): Արսենյանի հանձնած կամ վերադարձրած փոխառությունները հարկային տարվա սկզբում կազմել են՝ 300.000 ԱՄՆ դոլար, որից 100.000-ը հանձնվել է հարկային տարում, փոխառության գումարի չափը հարկային տարվա վերջում կազմել է՝ 400,000 ԱՄՆ դոլար, հարկային տարում հանձնվել է 3.7000.000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև 996,17 ԱՄՆ դոլար, փոխառության չափը կազմել է 8.045.47 ԱՄն դոլար, հանձնվել է հարկային տարում՝ 262,6222,18 ԱՄՆ դոլար, փոխառության գումարի չափը հարկային տարվա վերջում կազմել է՝ 254.576.7 ԱՄՆ դոլար, հարկային տարում հանձնվել է նաև 1.000.000 ԱՄն դոլար, 1,400.000 դրամ, 98.000 ԱՄՆ դոլար, 47,000,0000 ՀՀ դրամ: Պատգամավորը հարկային տարում ձեռք է բերել նաև թանկարժեք գույք՝ այս պարագայում դա նկարի տեսքով է, քանակը՝ 10 հատ: Դրանց արժեքներն են՝ 15,000,000 դրամ, 18,300,000դրամ, 14,400,000 դրամ, 9.600.000 դրամ, 8.100.000 դրամ, 5.800.000 դրամ, 3.800.000 դրամ, 10.100.000 դրամ 2.400.000 դրամ, 2.500.000 դրամ: Դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են՝ 173,939,538 դրամ, տարվա վերջում՝ 24.525.266 դրամ, 5.102.181.00 դրամ, վերջում՝ 1.351.751 ԱՄՆ դոլար, 19.837 եվրո, վերջում՝ 23.276 եվրո: Գուրգեն Արսենյանի եկամուտները հարկային տարում կազմել են՝ աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներ՝ 5.940.390 դրամ, վարձակալության դիմաց ստացված վճարը՝ 14.400.000 և 2.160.000 դրամ, շահաբաժին՝ 1.319.550.000 ՀՀ դրամ, շահաբաժին՝ 398.000.000 դրամ, շահաբաժին՝ 1.177.738 դրամ, այլ եկամուտները՝ 600.000 դրամ, տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը կազմել է 80.163.947 և 9.455.600 դրամ: Ընդհանուր եկամուտը կազմել է՝ 1 մլրդ 831.447.675 ՀՀ դրամ: Նշենք նաև, որ պատգամավորը Արցախի հանգանականության համար փոխանցել է 1.000.000 դրամ:
