Սրանք հանդիպումներ են,այլ ոչ թե բանակցություններ.Թևան Պողոսյան
Վիեննայում երեկ կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ պատգամավոր Թևան Պողոսյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում կարծիք է հայտնում.«Այս տեսակ հանդիպումները երևի կտևեն երկար ժամանակ և շատ կլինեն»: Նա դրական է համարում, որ հանդիպման մասին լուսաբանելիս ադրբեջանական լրատվամիջոցները հղում են կատարել մեր՝ հայկական կայքերին։ «Սրանք համարում եմ հանդիպումներ, ոչ թե բանակցություններ։ Բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն Արցախի մասնակցությամբ։ Որքան չի թողնում Ադրբեջանը, որ Արցախը նստի այդ սենյակում և բանակցի, այնքան հասկանալի է, որ Ադրբեջանը գնալու է ռազմական ճանապարհով»,-հավելում է պատգամավորը: Խոսելով մեխանիզմների կիրառման մասին ՝ ԱԺ պատգամավորն ասաց, որ հետաքրքիր կլինի ուսումնասիրել, թե որ համանախագահն է մեխանիզմների ներդրման հետ կապված ամենամեծ հետաքրքրությունն ունեցել: «Եթե նայում ենք, ապա ոնց որ թե այս գաղափարը սկսվեց այն ժամանակվանից քննարկվել, երբ ամերիկյան կողմը համանախագահ նշանակեց մշտական աշխատանքով: Մի բան է ստացվում, որ այս գաղափարի ջատագովը եղել է ամերկիկյան կողմը և սա մի գործընթաց է, որ պետք է հաշվի առնել, թե ինչ շահեր են ունենում նաև համանախագահ երկրները»,- ասաց Թ. Պողոսյանը:
