Ալիևն ապտակ ստացավ. Շարմազանով
«Ադրբեջանի նպատակը՝ զինադադարը խախտել, նոր զինադադար պարտադրել, նոր զիջումներ կորզել, նոր քաղաքական փաստաթուղթ ի հայտ բերել, Ղարաբաղին հանել բանակցությունների կողմից՝ չիրականացավ, եւ մեկ բառով եթե ասենք՝ այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները, որ պաշտոնական Վաշինգթոնը, պաշտոնական Փարիզը եւ պաշտոնական Մոսկվան ընդունել են պաշտոնական Երեւանի առաջարկությունները եւ ունեն նույն տեսլականը, ինչ որ պաշտոնական Երեւանը»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով երեկ երեկոյան Վիեննայում տեղ ունեցած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպման արդյունքներին: «Չեմ ուզում ամպագորգոռ հայտարարություններ անել, բայց ոնց որ Ստեփան Սաֆարյանն էր ասել, որ ապտակ ստացավ Ալիևը. ապտակ ստացավ, թե հարված ստացավ, չեմ կարող ասել, բայց որ Վիեննայում միջազգային հանրության և Հայաստանի դիրքորոշումները համընկան, սա կանհայտ է», – նշեց նա:
