Բավարարված ենք բանակցությունների արդյունքներով. Ս.Սարգսյան/տեսանյութ/
«Յուրաքանչյուր կողմ, ով գնում է հանդիպման, իր նպատակներն է հետապնդում:Համանախագահներն ունեին իրենց նպատակը, ադրբեջանական կողմն ուներ իր նպատակը, մենք ունեինք մեր նպատակը,որն էր պարզել արդյոք իրականության մեջ բանակցությունները մտել են փակուղի՞, և այլ ելք չկա՞, քան պատերազմելը, թե այնուամենայնիվ մենք կարող ենք խնդիրը լուծել քիչ կորսուտներով: Ընդհանուր առմամբ՝ ես և իմ գործընկերները բավարարված ենք հանդիպման արդյունքներով, և սրա մասին շատ ավելի հստակ կարող ենք ասել, երբ կհնչի համանախագահների հայտարարությունը: Մանրամասներին անդրադառնալու անրաժեշտություն չկա՝ ելնելով մի քանի հանգամանքներից, բայց այնուհանդերձ, Ադրբեջանի նախագահը հավաստիացրեց, որ իր երկիրը և ինքն անձամբ նպատակ չունի պատերազմական գործողություններով հասնել ինչ-որ խնդրի լուծման, բայց դուք շատ լավ հասկանում եք, և կարծում եմ՝ նույնիսկ կանխատեսում եք իմ արձագանքը, որը հետևյալն է՝ դա լավ է, բայց քիչ հավատ է ներշնչում, որովհետև այդպիսի խոսակցություններ եղել են բազմիցս, բայց իրականության մեջ արդեն մի քանի տարի է, որ պայմանավորվածությունը չի պահպանվում: Բայց մենք իրավունք չունենք միայն մեր ենթադրություններով կամ կանխատեսումներով առաջնորդվելու, որովհետև պատեազմը լավագույն լուծումը չէ»,- ինքնաթիռում լրագրողներին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Մանրամասներին անդրադառնալու անհրաժեշտություն չկա՝ ելնելով մի քանի հանգամանքներից, բայց, այդուհանդերձ, Ադրբեջանի նախագահը հավաստիացրեց, որ իր երկիրն ու ինքն անձամբ նպատակ չունի պատերազմական գործողություններով հասնել ինչ-որ մի խնդրի լուծմանը, բայց դուք շատ լավ հասկանում եք եւ, կարծում եմ, նույնիսկ կանխատեսում եք իմ արձագանքը, որը հետեւյալն է՝ դա լավ է, բայց քիչ հավատ է ներշնչում», - ասել է Սերժ Սարգսյանը: Նա իր այս դիրքորոշումը բացատրել է նրանով, որ այդպիսի խոսակցություններ եղել են բազմիցս, բայց իրականության մեջ արդեն մի քանի տարի է, որ պայմանավորվածությունը չի պահվում: «Բայց մենք իրավունք չունենք միայն մեր ենթադրություններով կամ կանխատեսումներով առաջնորդվելու, որովհետեւ պատերազմը լավագույն լուծումը չէ: Ուստի կտեսնենք, թե իրադարձություններն ինչպես կզարգանան: Բոլոր պարագաներում մենք պատրաստ ենք ցանկացած ելքի: Իհարկե, մեր ցանկությունն է, որպեսզի այդ ելքը լինի խաղաղ ճանապարհով», - ասել է Սարգսյանը: Նրա խոսքով, Վիեննայում խոսակցություն է գնացել նաեւ այն մասին, որ որոշ ժամանակ հետո ճիշտ կլինի հանդիպել: Նա նշել է, որ մեր նպատական է, որ խնդիրները լուծենք խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով. «Բաց եթե ադրբեջանցիները դրժեն իրենց խոստումները և խախտեն հրադադարի պայմանները, մենք այլ ելք չենք ունենա, քան համարժեք պատասխանել: Իրականությունը սա է: Հուսով եմ, որ խախտումները քիչ կլինեն: Ես չեմ կարծում, որ վաղվանից ընդհանրապես բացառվելու են խախտումները, բայց հուսով եմ, որ շատ ավելի հանդարտ կլինի, քան մինչ այսօր»:
