Սիրիայի աջակցության միջազգային խմբի հանդիպումը Վիեննայում մեկնարկել է
RIA Novosti-ն հայտնում է,որ Վիեննայում մեկնարկել է Սիրիայի աջակցության միջազգային խմբի հանդիպումը, որի ընթացքում ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը,ով Վիեննա էր ժամանել նախօրեին: Երեկ՝ օրվա երկրորդ կեսին, նա բանակցություններ էր վարել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, սիրիական մի քանի ընդդիմադիր խմբերի ներկայացուցիչների: Լավրովը մասնակցել էր նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը, որին ներկա էին եղել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները: Այսօր՝ մինչ Սիրիայի աջակցության միջազգային խմբի հանդիպումն սկսելը, Լավրովը հանդիպել է նաև Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի հետ:
