Հայկական խմիչքները՝ Չինաստանում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը մայիսի 10-13-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում չին գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության ուղղություններն ու արտահանման նոր հնարավորությունները: Մասնավորապես, Ծառայության պետն ու սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Արման Արարատյանն, ալկոհոլային խմիչքների արտահանման խթանմանն ուղղված երկկողմ համագործակցության զարգացման նպատակով, այցելել են ՉԺՀ սննդի եւ խմորման ոլորտների ազգային հետազոտությունների ինստիտուտ: Ինստիտուտի փոխնախագահ, պրոֆեսոր Վանգ Ձիենի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Չինաստանում գործող ազգային ստանդարտների պահանջները, որոնց համապատասխանության դեպքում հնարավոր կլինի ոգելից խմիչքների ներմուծումը ՉԺՀ: Չինական կողմը հայ գործընկերներին է տրամադրել թե ալկոհոլային խմիչքների ոլորտում գործող ՉԺՀ ազգային ստանդարտները, թե անվտանգության եւ որակի ցուցանիշների փորձաքննության մեթոդները: Արմեն Հայրապետյանը կարեւորել է շուկաների աշխարհագրությունն ընդլայնելու հարցը եւ ընդգծել, որ ՍԱՊԾ լաբորատոր նոր սարքավորումները կնպաստեն հայկական խմիչքների որակի բարձրացմանն ու մրցունակությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության եւ ՉԺՀ սննդի եւ խմորման ոլորտների ազգային հետազոտությունների ինստիտուտի միջեւ համագործակցությունը: Հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաեւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության որակի վերահսկողության, զննության եւ կարանտինի գլխավոր ադմինիստրացիայի սննդամթերքի արտահանման եւ ներմուծման վարչության պետ պարոն Լին Վեյի հետ: Երկու երկրների լիազոր մարմինների ներկայացուցիչները նախանշել են հետագա փոխգործակցության շրջանակը՝ կարեւորելով սննդամթերքի անվտանգության ապահովումը ներմուծման ու արտահանման գործընթացում: Հայկական պատվիրակության հանդիպումներին մասնակցել է նաեւ Չինաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը: Չինական շուկա հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների քննարկման արդյունքում ձեռք է բերվել ցուցահանդեսներին հայկական արտադրության ալկոհոլային խմիչքների ներկայացման մասին պայմանավորվածություն: Առաջիկա միջազգային ցուցահանդեսը, որին հայկական կողմը մասնակցելու հրավեր է ստացել, տեղի կունենա սեպտեմբերի 8-9-ին՝ Չինաստանի Կուիճոու մարզում:

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Դավիթ Մինասյանի խափանման միջոցի հարցը կքննարկվի դատարանի Կենտրոն նստավայրում, ժամը 19:00-ին․փաստաբան Խորթ մոր կողմից կիրառված բռնության հետեւանքով մահացած փոքրիկի քույրը ՀՕՖ-ում է Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորական մանդատս չեմ վերցնելու․ Հրաչուհի Միրզոյան Առաջին փախածը հենց ինքն ա․ քաղաքացին՝ Փաշինյանի մասին (video) Ես ձեզ ինֆորմացիա եմ տալիս՝ ինչու՞ են ՔՊ-ականներն իրար խառնվել ու Փաշինյանի դիմաց հարցեր դրել (video) «Այ քաղաքական պու*անկա, դե գնա գլուխդ խոթիր մտիր էնտեղ, որտեղից դուրս ես եկել». Խաչիկ Մանուկյան (video) Բռիլոկը կապել ա դոշից, որ ի՞նչ․ երկիրը էնքան տաշիք, սարքեցիք «Շագրենի կաշին»․ քաղաքացի (video) Նիկո՛լ, չես խաբելու․ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած համակարգի մասին լսե՛ք․ Մեսրոպ Եսայան (video) 18-ամյա տղան թքել է Փաշինյանի մեքենայի վրա՝ ասելով, որ «հողերը ծախել է». փաստաբանը` միջադեպի մասին (video) Փաշինյանը՝ քայլող սադրանք․ Ինչ է եղել իրականում (video) Նիկո՛լ, դու երազելու ես, որ քեզ մատով կպնեն, բայց գիտե՞ս՝ քեզ հետ ինչ է լինելու․ Արշակ Կարապետյան (video) Փաշինյանը սարսափում է այս թվերից․ ջախջախվել է ու կորցրել իր ձայների 50%-ը․ Երվանդ Բոզոյան (video) Հայաստանի դերը՝ որպես կապող օղակ Արևելք-Արևմուտք հարաբերություններում Այն, ինչ իրականացվում է դպրոցահասակ եղբայրների նկատմամբ, պարզապես անձնական վրեժի դրսևորում է․ Գառնիկ Դանիելյան Նիկոլն ամեն ինչ անում է, որ «սպանի» հայ երիտասարդներին․ Աննա Մկրտչյան (video) Փաշինյանի հետ միջադեպի մասնակից Դավիթի կալանքի միջնորդությունը մակագրվել է Մնացական Մարտիրոսյանին Հայտնի է՝ ինչ են քննարկելու Իսրայելը կոչնչացնի Լիբանանի սահմանային գյուղերը Գազայի օրինակով բուֆերային գոտի ստեղծելու համար. Կաց Դատապարտելի է այն, ինչ կատարվում է այս պահին Մինասյան եղբայրների նկատմամբ․ պատգամավոր Խեղվում է գերազանց առաջադիմությամբ երկու երեխաների ճակատագիրը Դաժան սպանություն Թուրքիայում. կա 4 զոհ Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել Իրանի դեմ ագրեսիան Հայաստանի ու Իրանի միջև սահմանը խաղաղության սահման է. Խալիլ Շիրղոլամին այցելել է սահմանային անցակետ Եկեղեցում միջադեպից հետո երիտասարդների նկատմամբ հարուցված քրեական գործը բազմաթիվ հարցեր է առաջացնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am