Ռուսաստանն արգելում է դդմիկի ու դդումի ներկրումը Թուրքիայից
Ռուսաստանը մայիսի 9-ից արգելելու է Թուրքիայից դդմիկի եւ դդումի ներմուծումը: ТАСС-ի փոխանցմամբ` հայտնել է ՌԴ գյուղատնտեսության վերահսկողության ծառայության` «Ռոսսելխոզնադզորի» ֆիտոսանիտարային եւ սերմային վերահսկողության վարչության պետ Իրինա Անդրեեւսկայան:
