Թուրքիայի պաշտպանության նախարարն Արցախի խնդրի մասին
Ադրբեջանում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը: Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ թուրք նախարարն անդրադարձել է նաև Արցախյան հարցին: «Թուրքիան չի կարող աջակցել այլ տարբերակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում, քանի դեռ չկան Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին խոսակցություններ»,- հայտարարել է Իսմեթ Յըլմազը, գրում է Sputniknews-ը:
