ՊՆ խոսնակը Սամվել Ալեքսանյանի եւ Արմենչիկի մասին
«Ուսումնասիրել ենք այդ դեպքը, մանրամասն Ձեզ չեմ կարող ասել, բայց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում է եղել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ խոսելով երգիչ Արմենչիկի՝ զինծառայողներին կոնֆետներ բաժանելու մասին: Ինչ վերաբերում է լուրերին, թե աշխատանքից հեռացվել է այն հրամանատարը, որին Սամվել Ալեքսանյանը ավտոմեքենա էր նվիրել, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հնարավոր է: Նա նշեց, որ հնարավոր է՝ պատգամավորը տվյալ տարածքի զորամաս է գնացել, իր սրտի ուզածն արել է, ուզեցել է ինչ-որ բանով օգնել է: «Հիմա այդ հրամանատարը լիներ, Պողոսը, թե Պետրոսը, ինքն այդ մեքենան նվիրել է այդ հրամանատարին: Ի՞նչ կապ ունի: Այդ հրամանատարը վաղը կարող է պաշտոնի բարձրացում ստանա կամ թերացումների համար հեռացվի»,- հայտարարեց նա:
