Հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի վարչապետները
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրկաշվիլինն այսօր Վրաստանի կառավարությունում հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Արթուր Ռասիզադեի հետ: Ըստ «Գրուզիա օնլայնի»՝ երկու երկրների վարչապետները քննարկել են վրաց-ադրբեջանական հարաբերությունների օրակարգային հարցերը ու խոսել համագործակցության հետագա զարգացման հեռանկարների մասին, տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության ինտենսիվ դինամիկայի մասին: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել էներգետիկայի, տրանսպորտի, առևտրա-տնտեսական ոլորտում աճող պոտենցյալին: Կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի կողմից քննարկվող համատեղ նախագծերը:
