Վիճում են Վարդան Այվազյանն ու Հրանտ Բագրատյանը
Հրազդանի ցեմենտի գործարանին հարկային և սոցվճարների գծով կուտակված տույժերից ազատելու նախագիծն այսօր խորհրդարանն ընդունեց երրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ, որին կողմ քվեարկեց 88, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 6 պատգամավոր:Քննարկման ընթացքում վեճ սկսվեց Վարդան Այվազյանի ու Հրանտ Բագրատյանի միջև: Բագրատյանը նշեց, թե ինչպես է, որ օբյեկտը դրվում է վաճառքի, առնող կա, առնողն առնում է գույքային համալիրը, պարտքը ի՞նչ կապ ունի: «Պարտքի բնույթը՝ ինչի ա դա առաջացել, ով է մեղավոր, մենք դեռ պիտի պարզենք: Ինչի՞ եք ամոբղջ խորհրդարանը ցնցում այսպես»,- ասաց նա: Այվազյանն ասաց, որ նախկինում էլ նման արտոնություններ տրվել են այլ ընկերությունների: Եթե կլինեն էլի նման դեպքեր, կարող են ներկայացվել քննարկման: «Հարցը մի տեղափոխեք, հատկապես խոսքս վերաբերվում է պռոֆեսիոնալներին, Նոբելյան մրցանակի ցանկություն ունեցող պրոֆեսիոնալներին»,- Բագրատյանին դիմելով՝ ասաց Այվազյանը: Նրանք սկսեցին գոռգոռալ միմյանց վրա: Բագրատյանին ու Այվազյանին հանգստացրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
