Պատժամիջոցներից ազատված իրանցի գործիչների և կազմակերպությունների ցուցակը
ԱՄՆ ֆիննախը փաստաթուղթ է հրապարակել, որտեղ ներկայացված է իրանցի թվով 400 մասնավոր անձանց և կազմակերպությունների ցուցակը, որոնց նկատմամբ դադարեցվել են պատժամիջոցները, տեղեկացնում է Interfax.ru-ն: Պատժամիջոցները մասնավորապես կդադարեցվեն մասնավոր անձանց և կազմակերպությունների, այդ թվում՝ Իրանի պետական բանկի, պետական նավթային ընկերության, «ՆավթԻրան» առևտրային ընկերության նկատմամբ: Բացի դրանից, ֆիննախում դիտարկում են երրորդ երկրներին Իրանի նավթի վաճառքի, ինչպես նաև քաղաքացիական ինքնաթիռների գնման հնարավորությունները:
