Այն, ինչը որ ձեռնտու չէ, պահպանված չէ. պատգամավոր
Այսօր ԱԺ նիստում Ընտրական օրենսգրքի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ կան դրույթներ, որոնք անընդունելի են` նշելով, որ իր բազմաթիվ առաջարկները հիմնականում հաշվի չեն առնվել: Ըստ նրա` պետք է ֆիքսել 54% և 46%` որպես կայուն մեծամասնություն և կայուն փոքրամասնություն, ինչպես նաև ՏԻՄ-երում միայն մշտական բնակիչը պետք է քվեարկի: Այնուհետև հայտարարեց, որ պատգամավորների 131 թվից 100 իջնելու դեպքում պետք է նաև անցողիկ շեմը իջեցնել 5%-ից 4%-ի, չի կարելի Գյումրիի և Վանաձորի քաղաքները ավելացնել Երևանին և քաղաքապետի ուղիղ ընտրություն չկատարել, նաև հստակ պետք է պարզ լիներ, թե ինչպես են կարողանում ցուցակները տեսնել քվեարկությունց հետո` նախօրոք մաքրելով ցուցակները: «Լուրջ մտավախություն կա, որ կվերարտադրվի քաղաքական մեծամասնությունը, որ այն, ինչ օգուտ է քաղաքական մեծամասնությանը, վերցրել է, իսկ այն, որ ձեռնտու չէ, պահպանված չէ այս ԸՕ նախագծով»:
