3 երեխաների միայնակ մայր, նկարչուհի Արև Ղամբարյանի զավակները առողջական խնդիրներ ունեն. նրան մեր օգնությունն է անհրաժեշտ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Վանաձորցի Արև Ղամբարյանը 40 տարեկան է: Մասնագիտությամբ նկարչուհի է: Ամուսնացած է, ունի երեք զավակ: Ամուսինը շատ վաղուց լքել է ընտանիքը` ամբողջ հոգսը թողնելով Արևի ուսերին:Արևը տուն չունի, ապրում է Վանաձորի Դիմաց թաղամասում գտնվող խուլ-համրերի հանրակացարանում՝ իր երեք զավակների և մայրիկի հետ: Ավագ որդին՝ Սմբատը, 16 տարեկան է, ունի առողջական խնդիրներ՝պարբերաա հիվանդություն,հնարավորություն չունենալու պատճառով չեն կարողանում գալ բուժման, երկրորդը՝ Սյուզին, ծնվել է 2006թ. նոյեմբերի 3-ին Պիեռ Ռոբին համախտանիշով, նրա մոտ պետք է կատարվի գայլի երախի վիրահատություն, երեխայի մոտ առկա է ստորին ծնոտի հետաճ, ունի նաև լսողական խնդիր, հասակը թերաճ է, համապատասխանում է 4-5 տարեկանի հասակի: Արաբկիր ԲԿ-ում կատարվել են վիրահատություններ, սակայն դրանք ուղեկցվել են վիրահատական դեֆեկտներով: Հիմա Սյուզիին սպասվում են նոր վիրահատություններ՝ ատամների և կատիկի հետ կապված, որովհետև վերջինիս չլինելու պատՃառով երեխան չի կարողանում հնչյուններն ամբողջական արտաբերել և սնունդը կուլ տալ: Երրորդ զավակը՝ Սոնան, առողջական խնդիրներ չունի: Զրույցի ժամանակ ավելի մեծ հարգանքով լցվեցինք Արևի նկատմամբ, որովհետև ո´չ բողոքում էր, ո´չ մեղադրում: Ուղղակի ուզում էր, որ քաղաքապետարանը իրեն բնակարանով ապահովի:Եթե կլինեն մարդիկ, ովքեր կցականան օգնել Արևի ընտանիքին, նրա մայրիկի՝ Սուսաննա Ղուլինյանի անունով, բացվել են հաշվեհամարներ Կոնվերս բանկու՝ 1930055095520100 ՀՀ դրամ, 1930055095520101 ԱՄՆ դոլար, 1930055095520104 ԵՎՐՈ, 1930055095520158 ՌԴ ռուբլի, SWIFT CODE:COVBAM22:
Արևի հեռախոսահամրն է՝ +37494 09 05 76:
