«Ոչ ձեր հոր գրպանից». Պատգամավոր
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր խորհրդրանի ամբիոնից պատասխանեց վերջին շրջանում իրեն քննադատողներին: Տ.Ուրիխանյանի խոսքով` իրենց դեմ սկսել են պայքարել քրեական միջոցներով, քանի որ «Ալյանսը» իշխանական ընտրական պլանավորված քարտեզում չկա, բայց պատասխան են տալու բոլոր նրանք, ովքեր ինչ-որ «ճիվաղների բերանն են գցում», թե որտեղից Տիգրան Ուրիխանյանին միջոցներ` առանձնատուն կառուցելու համար. «Ձեզ ի՞նչ, ոչ ձեր հոր գրպանից, ոչ էլ ձեր կողմից նախկինում պատգամավոր աշխատած ճիվաղների գրպանից: Վարկերից, աշխատավարձից, օրինական միջոցներից: Գողը չէ, հանցագործը չէ, որ պետք է գնահատի իմ ունեցվածքը»: Նրա խոսքով՝ գողը չէ, որ իրավունք ունի իր մասին խոսելու և քննարկելու, թե որտեղից իր ունեցվածքը: «ՎՏԲ-ն էլ ձեր գլխին, Ադրբեջանն էլ ձեր գլխին, ձեր մութ ու կեղտոտ գործարքներն էլ ձեր գլխին»,- բարկացամ պատգամավորը:
