«էս ի՞նչ ա ասում, է». Բագրատյանը՝ Ֆարմանյանին
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի հեղինակած Արցախի հանրապետությունը ճանաչելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նշեց, թե որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ պատմականորեն միշտ քննարկվել է այս հարցը և վերջին իրադարձությունները եկան ապացուցելու, որ Ադրբեջանը, ի հեճուկս միջազգային հանրության դիրքորոշման, պատրաստվում է ռազմական գործողությունների: «Երբ որ տիկին Փոստանջյանի խոսքից հետո պարոն Արզումանյանն ասում է, որ գոնե կենդանի ղարաբաղցի տեսե՞լ եք եւ դա ձեզ նյարդայնացնում է, ես ակնկալում եմ, որ դուք նույն կերպ էմոցիոնալ կարձագանքեք տիկին Փոստանջյանի այն ձեւակերպումներին, որտեղ վատաբանում է ՀՀ նախագահին: Դուք էլ վստահ եք, որ ՀՀ նախագահն էլ գոնե ձեր չափ Ղարաբաղի համար ինչ-որ բան արել է »,- ասաց նա: Բագրատյանն էլ. «էս ի՞նչ ա ասում, է»: Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ ճշտելով, թե վերջին անգամ նրանք ե՞րբ են Ղարաբաղում եղել. «ժիվոյ ղարաբաղցի տեսել»: Սակայն հարցը բարկացրել էր Հրանտ Բագրատյանին. «Էս ի՞նչ աելու բան ա, ի՞նչ գիտես մենք Ղարաբաղում չենք եղել, ոչ մեկդ էլ էնքան բան չի արել Ղարաբաղում, ինչքան մենք ենք արել: Տենց բաներ չասեք էլ, խոսում եք խոսացեք: Տենց բան կարելի՞ ա ասել»:
