Կոչ եմ անում Արցախից դուրս ապաստանած թալիշցիներին վերադառնալ. նախարար

Ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Մարտակերտի շրջանի առավելապես տուժած Թալիշ գյուղի բնակիչների մի մասը, ովքեր տեղափոխվել են ՀՀ տարբեր բնակավայրեր, գտնվում են մեր ուշադրության կենտրոնում և ԼՂՀ կառավարության կողմից հոգ է տարվում նրանց վերադարձի մասին: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը: Նախարարի խոսքով, ապրիլյան առաջին օրերից սկսած՝ նախարարությունն օպերատիվ կապի մեջ է ՀՀ մարզպետարանների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության և Երևանում ԼՂՀ ներկայացուցչության հետ, որոնք ամենօրյա տեղեկություններ են հաղորդում այդ ընտանիքների վիճակի մասին: «ԱՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծված օպերատիվ շտաբի կողմից ապրիլին ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Լենստոն Ղուլյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ էր գործուղվել ՀՀ, որտեղ հանդիպել են Թալիշ գյուղից տարհանված և տարբեր բնակավայրերում ապաստան գտած ընտանիքների հետ: Նրանց, մասնավորապես, առաջարկել ենք Արցախ վերադառնալ, որտեղ ապահով վայրում կտրամադրենք ժամանակավոր կացարան, կապահովենք առաջին անհրաժեշտության պարագաներով և կտանք սոցիալական լրացուցիչ երաշխիքներ»,- ասել է Ավանեսյանը և հավելել, որ այս ընթացքում առանց ուշացումների փոխանցվել են նրանց թոշակներն ու նպաստները: ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսքով, այսօր՝ մայիսի 16-ին, Լենստոն Ղուլյանի գլխավորությամբ կրկին աշխատանքային խումբ է գործուղվել ՀՀ, որտեղ նորից հանդիպումներ կանցկացվեն նշված ընտանիքների հետ և վերադառնալու ցանկություն ունեցող բոլոր ընտանիքներին կտրամադրվեն համապատասխան միջոցներ: «Առաջիկա օրերին կսկսենք Արցախի տարբեր բնակավայրերում ապաստանած թալիշցիներին բնակարանային և վերը նշված այլ պայմաններով ապահովման գործընթացը: Որպես նախարար և այս գործում պատասխանատու պաշտոնյա՝ կոչ եմ անում ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Արցախից դուրս ապաստանած թալիշցիներին ետ վերադառնալ: Մինչև վերջնականորեն կլուծվի Թալիշ գյուղում անվտանգ ապրելու երաշխիքների խնդիրը՝ ԱՀ կառավարությունը անվտանգ վայրերում նրանց կապահովի կենսական նշանակության բոլոր անհրաժեշտ պայմաններով»,- ասաց նախարարը: ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նշեց նաև, որ Մարտակերտի շրջանի բոլոր այն բնակավայրերից, որտեղից տեղի են ունեցել բնակչության զանգվածային կամ մասնակի տարհանումներ, այս օրերին ինտենսիվ կերպով մարդիկ սկսել են ետ վերադառնալ իրենց բնակավայրերը: «Ինչպես արդեն նախապես հայտարարվել է, հակառակորդի հրետակոծությունից տուժած բոլոր բնակիչները կառավարության կողմից ստանալու են համարժեք փոխատուցումներ»,- ասաց Ավանեսյանը՝ մանրամասնելով, որ հրետակոծությունից տուժած բոլոր տները քաղաքաշինության նախարարության կողմից վերակառուցվել կամ ընթացքի մեջ են, իսկ գույքի և տեխնիկայի մասով արվել է գույքագրում, և տրվելու են համապատասխան փոխհատուցումներ:  

դիտվել է 98 անգամ
Լրահոս
«Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք Նալբանդյան գյուղում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը վերածվել է մոխրակույտի Վարորդը Հայանիստում «Mercedes»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորակում․ կան վիրավորներ Սկսվում է նրա նոր կյանքը և այդ նոր կյանքը մենք պարտավոր ենք կերտել միասին՝ հանուն ՀՀ-ի․ Սարգսյան Զորի Բալայանը Արցախյան գոյամարտի գաղափարական ռահվիրաներից էր, Հայրենիքի անձնուրաց նվիրյալ․ Օհանյան Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում․ Վեհափառ «Նոր Ձորաբերդ» ռեստորանից գողություն են կատարել․ վնասը կազմում է 6 մլն դրամ Բեյրութի հայկական շրջաններում պայթյուններ չկան, բայց դրանց սարսափելի ձայները լսվում են 21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է. Մարգարա-Վանաձոր հատվածում բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2107» ԵՄ-ին միանալուց հետո Հայաստանը Ռուսաստանի հետ օդային կապ չի ունենա. ՌԴ փոխվարչապետ Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն․ «Փաստ» Դավիթի ինքնազգացողությունն այսօր ավելի վատ էր․ պաշտպան Բալայանը Արցախյան շարժման գաղափարախոսներից էր, դա արտացոլված է իր թողած գրական ժառանգության մեջ Հույս ունեմ` այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿ-ն տեսանյութ է հրապարակել Քարը գլորված է ոչ միայն Քրիստոսի համար, այլ մարդու համար, ով հավատաում է, որ մահը վերջին խոսք չունի Թող Սուրբ Հարության ավետիսը ուղղորդի ձեզ կասկածների պահին, երբ ամեն ինչ մթագնած է թվում․ Սրբազան Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան Մահացել է ղարաբաղյան շարժման մասնակից Զորի Բալայանը «Չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի». Մասյացոտնի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am