Էրդողանի դուստրը անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության տնօրենի հետ է ամուսնացել
LifeNews-ը հայտնում է,որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կրտսեր դուստրը` Սյումեյեն ամուսնացել է խոշորագույն պաշտպանական ընկերության տնօրենի` Սելջուկ Բայրաքթարի հետ,հարսանեկան արարողությանը հրավիրվել է 6 հազար հյուր, այդ թվում` վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը, նախկին նախագահ Աբդուլա Գյուլը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը: Թուրքիայի նախագահի դստեր ամուսնու ընտանիքը «Բայքար» ընկերության սեփականատերն է, որն արտադրում է անօդաչու թռչող սարքեր:
