Թուրքերը վախկոտ են`դրա համար այսօր չեն հարձակվում, կսատկացնենք.Քանդակագործ
Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց,որ 18-ամյա զինվորը հասարակությանը հասկացրեց, թե ինչ է հայրենիքը:« Մինչև սահմանային ռազմական գործողությունները հասարակությունն իրեն անբարոյականի պես էր պահում՝ վանդալիզմի էր ենթարկում հուշարձաններն, արձանները, հիմա իրավիճակը պետք է փոխվի: Մեկ օրում ամբողջ երկիրը վերածվեց հայրենիքի: Մենք՝ շատ շատերը` և՛ իշխանությունը, և՛ կառավարությունը պետք է շատ բան սովորենք այդ երեխաներից՝ զինվորներից: Երեկ ես հեռուստացուցով ռեպորտաժ էի նայում զոհված զիվորներից մեկի՝ «Կյաժի» մասին, հուզվեցի: Այս տղերքն իրենք հուշարձան են ստեղծել, մենք պետք է այն պահպանենք ու փայլեցնենք, այլապես մենք սրիկա կլինենք»,- ասաց նա և հավելեց, որ քառօրյա պատերազմի լավագույն դասն այն կլինի, որ իշխանությունը սիրի ժողովրդին, իսկ ժողովուրդն էլ իշխանությանը: Ֆերդինանտ Առաքելյանի համոզմամբ՝ Ադրբեջանը դեռ ռազամական գործողություններ չի սկսի.«Հառակորդը՝ թուրքը վախկոտ է: Թուրքերը վախկոտ են, պատմությունը ցույց է տալիս, որ թուրքերն այնքան վախկոտ, որ հազար հոգով մի գյուղի վրա հարձակվեցին: Նրանք այսօր գիտեն, որ մերոնք պատրաստ են և չեն հարձակվի, նրանք «կռիսական» պահեր ունեն, թող հիմա հարձակվեն, կսատկացնենք, չեն հարձակվի»,- նկատեց բանախոսը:
