Սարգսյանն ու Ալիևը ԼՂ վերջին էսկալացիայից հետո կհանդիպեն առաջին անգամ. TASS
TASS-ը գրում է,որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն այսօր Ավստրիայի մայրաքաղաքում կանցկացնեն առաջին հանդիպումը Լեռնային Ղարաբաղում վերջին սրացումից հետո, որն ամենազգալին էր 1990-ականների կեսից ի վեր, որպես միջնորդ են հանդես գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները: Բոլոր կողմերը կժամանեն Վիեննա: ՌԴ ԱԳՆ-ն հաշվարկում է, որ Ալիևի և Սարգսյանի խորհրդատվությունները Սերգեյ Լավրովի, Ջոն Քերիի և Ժան-Մարկ Էյրոյի մասնակցությամբ ամրապնդելու են ստեղծված իրավիճակից դուրս գալու քաղաքական ելքի որոնումները: Գործակալությունը գրում է, որ Բաքվի և Երևանի միջև հարաբերություններն այնպիսի վիճակում են, որ վստահությունը միմյանց նկատմամբ ամբողջությամբ բացակայում է:
