Դե, թող հիմա հարձակվեն: Չէ՛, գիտեն, որ մերոնք կսատկացնեն.Ֆերդինանտ Առաքելյան
«Ապրիլի 1-ին, երբ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին սկսվեց պատերազմը, մեկ օրում ամբողջ երկիրը վերածվեց հայրենիքի:Այս ամենից հետո մնում է միայն, որ իշխանությունը սիրի ժողովրդին և հակառակը, միայն այսկերպ կարող ենք հաղթել:Երեխաները մեզ սովորեցրին, հասկացրին, որ մենք սխալ ենք, քանի որ մենք մինչ այդ ապրում էինք` արձաններ քանդելով, պղծելով մեր մշակութային արժեքները: Հիմա իշխանությունը պետք է ամեն ինչ անի` զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական հոգսը թեթևացնելու համար»,- Հայելի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը: Նրա կարծիքով` հիմա պետք է նաև պատասխան տրվի մի շարք հարցերի, որոնք առաջանում էին այդ օրերին: Զինված ուժերում որոշներին պաշտոններից ազատելով, քանդակագործի հավաստմամբ, հարցին լուծում չի տրվի, նրանք պետք է նաև պատասխան տան, պատասխանատվության ենթարկվեն: Վստահ եմ,որ հակառակորդը հիմա չի հարձակվի, քանի որ գիտի` մերոնք պատրաստվել են,հայտնեց նա և հավելեց. «Նրանք շատ խորամանկ են: Դե, թող հիմա հարձակվեն: Չէ՛, գիտեն, որ մերոնք կսատկացնեն»:
