«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը կարող է բանակցային գործընթացին խանգարել.ԱԳՆ
Այն գործողություններից հետո նորից նույն հունո՞վ պետք է ընթանան բանակցությունները, թե զրոյից պետք է սկսեն,ԱԺ արտաքին մշտական հարաբերությունների հանձնաժողովում «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի քննարկմանը Զարուհի Փոստանջյանը հարցրեց,ինչին ի պատասխան հանձնաժողով եկած ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը պատասխանեց, թե այսօր խոսել բանակցային գործըթացի մասին անիմաստ է, քանի դեռ չկա կայուն զինադադար, վստահության միջոցները կյանքի չեն կոչվում: Արտաքին գործերի նախարարությունը դրական եզրակացություն չի տվել այս նախագծին՝ այս պահին աննպատակահարմար համարելով Արցախի ճանաչումը այն պարզ պատճառով, որ դա կարող է բանակցային գործընթացին խանգարել,կրկին հիշեցրեց Քոչարյանը: Օրենքի մյուս համահեղինակ Հրանտ Բագրատյանն էլ ասաց, որ եթե փոխարտգործնախարարը նշում է, թե բանակցային գործընթաց չկա, այդ դեպքում ինչու է ասում, որ ԼՂՀ անկախության ճանաչումը կխանգարի բանակցային գործընթացին: «Առաջարկում եք, եթե այսպես շարունակվի, օրական երկու-երեք հոգի մահանա՞ն, հա՞, բա որտեղի՞ց գտնենք այդ երկու-երեք հոգուն, ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն եք առաջարկում»,-ասաց նա: Այն միջազգային գործընկերներն ոչ մի բան էլ չարեցին` Ադրբեջանի կողմից ագրեսիան զսպելու համար,բորբոքված հայտարարեց Փոստանջյանը:
