ԴԱԻՇ-ի գրոհայինները Դեյր էր Զոր գավառում սպանել են 280 մարդու
ԴԱԻՇ-ի գրոհայինները Սիրիայի Դեյր էր Զոր գավառում սպանել են 280 մարդու, այդ թվում` կանանց և երեխաների: Այդ մասին Spսtnik գործակալությանը հայտնել են տեղի բնակիչները: «Սարսափելի կոտորած` կազմակերպված Դեյր էր Զորի Էլ-Բագիլիա գյուղում ԴԱԻՇ-ի կողմից: 280 զոհ, որոնց թվում` կանայք, երեխաներ, ծերեր: Սպանությունները հիմնավորվել են իբր թե Սիրիայի բանակի հետ համագործակցելու պատճառով»,- հայտնում է գործակալությունը:
