Իրանն ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Report.az-ի փոխանցմամբ՝ Իրանի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը կարող են համատեղ զորավարժություններ անցկացնել Կասպից ծովում: Այս մասին հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Գուլամ Ռեզա Բիլկամը: Նրա խոսքով՝ Իրանը սերտ կապեր է պահպանում Ադրբեջանի հետ, ինչպես նաև համագործակցում է Կասպյան տարածաշրջանի մյուս երկրների հետ՝ համաձայնեցնելու համար Կասպից ծովում համատեղ զորավարժությունների անցկացման հարցը:
