ԱՄՆ-ն ավիահարված է հասցրել ԴԱԻՇ-ի կանխիկ գումարների պահեստին. տեսանյութ
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ ԴԱԻՇ-ի կանխիկ գումարների պահեստին հասցրած ավիահարվածի մասին՝ հայտնում է CNN-ը: Հունվարի 11-ին հասցված ավիահարվածի հետևանքով ոչնչացվել է կանխիկ դրամական միջոցների պահպանման և բաժանման կենտրոնը՝ Իրաքի Մոսուլ քաղաքից ոչ հեռու: Տեսանյութում երևում է, թե ինչպես են պայթյունից հետո օդ բարձրանում թղթադրամների կապոցներ հիշեցնող մանր առարկաներ: ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Լլոյդ Օսթինը գործողությունը բնութագրել է որպես «լավ հարված»: «Մեր գնահատմամբ՝ այն ԴԱԻՇ-ին զրկել է միլիոնավոր դոլարներից»,- ասել է գեներալը՝ նշելով, որ դա առաջին հարվածը չէ խմբավորման դրամական պահեստներին:
