Թուրք պատգամավորն առաջարկել է ռուսական ինքնաթիռ խփել
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Սամիլ Թայարը կոչ է արել ևս մեկ ռուսական ինքնաթիռ խփել մայիսի 15-ին Եվրոլիգայի եզրափակչում մոսկովյան ԲԿՄԱ-ի կողմից թուրքական «Ֆեներբախչե» բասկետբոլային ակումբի պարտությունից հետո: lenta.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրել է Twitter-ում: «Կրկին ռուսական ինքնաթիռ խփելու ցանկություն է առաջանում»,- գրել է Թայարը՝ մեկնաբանելով հանդիպման արդյունքը: Քաղաքական գործչի արտահայտությունը բացասական արձագանք է գտել Twitter-ի օգտատերերի շրջանում: Շատերը նշել են, որ նրա հայտարարությունը կարող է ավելի մեծ վնաս հասնել ռուս-թուրքական հարաբերություններին: Թայարն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ է:
