Կքննարկեն Ղրիմի ճանաչումն ու ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չեղարկումը
Իտալիայի Վենետիկի շրջանի տարածաշրջանային խորհուրդը (խորհրդարան) կքննարկի Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելու մասին բանաձևի նախագիծն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով փաստաթղթին։ Այդ հարցով քվեարկությունը նշանակված է մայիսի 18-ին։ Նախագծի հեղինակներն են խորհրդարանի 51 պատգամավորներից 25-ը։ Բանաձևի նախագիծը Հռոմի իշխանություններին կոչ կանի դատապարտել Ղրիմի հարցով ԵՄ քաղաքականությունը՝ որակելով այն խտրական և անարդար միջազգային իրավունքի սկզբունքների տեսանկյունից, և կառաջարկի ճանաչել Ռուսաստանին թերակղզու միանալու հարցով հանրաքվեի արդյունքները։ Փաստաթղթում ԵՄ-ի և Իտալիայի քաղաքականությունը բնութագրվում է որպես երկակի ստանդարտների քաղաքականություն։ Բանաձևի նախագիծը նախաձեռնում է ստորագրություններ հավաքող կոմիտեի ստեղծում՝ հօգուտ պատժամիջոցների չեղարկման, և պահանջում սահմանափակումների անհապաղ չեղարկում։
