Իրանը չի հրաժարվել միջուկային զենքի տիրապետումից
Թեհրանը չի հրաժարվել միջուկային զենքի տիրապետումից և «կշարունակի ապակայունացնել դրությունը Մերձավոր Արևելքում», գրում է Jerusalem Post-ը: Նման կերպ է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնաբանել Իրանի միջուկային ծրագրի շուրջ իմպլեմենտացիան: Նրա կարծիքով` եթե «վեցյակը չարձագանքի Իրանի յուրաքանչյուր խախտմանը, ապա Թեհրանում կարող են որոշել շարունակել աշխատանքը միջուկային զենքի զարգացման, դրության ապակայունացման և ահաբեկչության տարածման շուրջ»: Նեթանյահուն հավելել է, որ Իսրայելը կհետևի Իրանի «բացասական գործողություններին» և անվտանգության ու ինքնապաշտպանության համար կկիրառի բոլոր անհրաժեշտ միջոցները:
