Հս. Կորեան ազատ է արձակել ռուսական զբոսանավը
Երկու օր պահելուց հետո Հյուսիսային Կորեայի իշխանությունները ազատ են արձակել ռուսական զբոսանավը և անձնակազմի հինգ անդամներին: Այս մասին, հղում անելով ռուսական մամուլին, գրում է reuters.com-ը և հավելում, որ ըստ ռուսական մամուլի՝անձնակազմի ձերբակալումը սխալմունք է եղել: Լրատվական գործակալություն փոխանցմամբ՝ զբոսանավը ուղևորվում էր Հարավային Կորեայի Պուսան նավահանգստից դեպի ռուսական Վլադիվաստոկ քաղաք:
