Ադրբեջանը անհանգստանում է նավթատարների համար
Ադրբեջանը Վրաստանի եւ Թուրքիայի հետ համատեզ զորավարժություններ է անցկացնում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, հաղորդում է haqqin.az.-ը։ Այդ մասին պայմանավորվածությունները ձեռք են բերվել Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Գաբալա քաղաքում, Հասանովի հրավերով։ Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են նավթագազային խողովակաշարերի պաշտպանության, ինչպես նաեւ կիբերանվտանգության ապահովման անհրաժեշտությունը։
