Հաջորդ «Եվրատեսիլը» պետք է անցկացվի Ղրիմում. Տիմոշենկո
Ուկրաինական «Բատկիվշինա» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, թե «Եվրատեսիլ» երգի հաջորդ մրցույթը պետք է անցկացնել Ղրիմում: Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, համանման հայտարարություն է արել նաև Ուկրաինայի նախկին վարչապետ Արսենի Յացենյուկը: Գերագույն ռադայի պատգամավոր, «Պյոտր Պորոշենկոյի բլոկի» ներկայացուցիչ Մուստաֆա Նայեմը ևս կարծում է, որ արդար կլինի հաջորդ տարի մրցույթն անցկացնելայս տարվա հաղթողի՝ Ջամալայի հայրենիքում՝ Ղրիմում: Ուկրաինայի մասնակցի հաղթանակը ոգևորել է նաև նախկին վարչապետ Արսենի Յացենյուկին, ով վստահություն է հայտնել, թե Ղրիմը կվերադարձվի Ուկրաինայի կազմ: Ի դեպ, Ուկրաինայում արդեն կոչեր են հնչում, որ ՆԱՏՕ-ն ապահովի «Եվրատեսիլի» հաջորդ տարվա մրցույթը Սևաստոպոլում անցկացնելը:
