Պուտինը հանդիպել է պատրիարքի հետ
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости»-ին: Ավելի վաղ, պատրիարք Կիրիլն առաջին անգամ Հյուսիսային Կովկաս էր մեկնել: Նշենք, որ Պուտինը մայիսյան որոշումների հետ կապված մայիսի 16-ին հանդիպում կունենա հանձնաժողովի հետ:
