Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ-ն խաբեբայություն է. Զախարովա
Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայումը խաբեբայություն է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Այն, ինչ մենք տեսնում ենք մեր արեւմտյան գործընկերների կողմից չի կարելի անվանել դավաճանություն, քանի որ դավաճանություն հնարավոր է միայն մտերիմների կողմից։ Եղել են ստոր քայլեր, պայմանավորվածությունների խախտում։ Ռուսաստանի դիրքորոշումը չընդունելը, ՀՀՊ-ի խաբեբայությունը, որ այն իբր ստեղծվում է ոչ Ռուսաստանի դեմ, այլ միայն Իրանի դեմ։ Չնայած այդ ամենին, մենք միակողմանիորեն չենք խզել հարաբերությունները»,- NEWS.am-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Զախարովան։ Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ռումինիայում տեղի է ունեցել ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման արարողությունը։ ՆԱՏՕ-ն վստահեցնում է, որ դրանք ուղղված չեն Ռուսաստանի դեմ։
