Ռոնալդուի ռեկորդը
Իսպանիայի առաջնության վերջին տուրում Լա Կորունիայի «Դեպորտիվոյի» դարպասը երկու գոլ խփած Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվում է 6-րդ մրցաշրջանն անընդմեջ ակումբի կազմում դառնալ 50-ից ոչ քիչ գոլի հեղինակ: Այս մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը խփել է 51 գոլ (35-ը՝ Պրիմերայում, 15-ը՝ Չեմպիոնների լիգայում): Անցած մրցաշրջանում Ռոնալդուն խփել էր 61 գոլ, դրանից առաջ՝ 51, 2012-2013 թվականներին՝ 55, դրանից առաջ՝ 60 եւ 53: Հիշեցնենք, որ Ռաֆայել Բենիտեսի գլխավորությամբ ձախողած առաջին շրջանից հետո «Ռեալը» Զիդանի ղեկավարությամբ նվաճեց Իսպանիայի փոխչեմպիոնի կոչումը՝ մեկ միավոր զիջելով «Բարսելոնային»: Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Արքայական ակումբը մայիսի 28-ին կմրցի Իսպանիայի առաջնությունում երրորդ տեղը գրաված Մադրիդի «Աթլետիկոյի» հետ:
