Հանդիպման համար նախադրյալներ չկան
Վրաստանում իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ղեկավարի պաշտոնում ընտրված վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, թե ռուս-վրացական բարձր մակարդակի հանդիպման նախադրյալներ դեռ չի տեսնում: Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, այդ մասին նա հայտարարել է տեղի հեռուստատեսության եթերում: Կվիրիկաշվիլին մատնանշել է, թե Ցխինվալի իշխանությունները հայտարարած հանրաքվեն՝ Ռուսաստանին հնարավոր միացման վերաբերյալ, Հարավային Օսիայում սահմանը խախտելու համար Վրաստանի քաղաքացիների ձերբակալություններն ու վրացերենով կրթություն ստանալու իրավունքներից զրկումը: «Ցավոք, բոլորս էլ գիտենք, որ առանց Ռուսաստանի ազդեցության նման բաներ տեղի չեն ունենում»,-ասել է նա՝ նշելով, որ այս պահին հանդիպման նախանշաններ չկան, սակայն, եթե նման զրույց լինի, ապա դա կլինի «սկզբունքային զրույց»: Նրա խոսքով, եթե նախադրյալներ լինեն, Կվիրիկաշվիլին պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
