Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են
Կիրակի օրը Գաբալայում Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի և Իսմեթ Յըլմազի հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր՝ հաղորդում է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը: Այս մասին հայտնում է ria.ru-ն: «Հանդիպման ընթացքում նշվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական կապերը կառուցված են եղբայրության և երկու երկրների փոխըմբռնման վրա: Զաքիր Հասանովը և Իսմեթ Յըլմազը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր»,- նշվում է հայտարարության մեջ: Հիշեցնենք. Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը տեղի է ունենում Ադրբեջանի հյուսիսում՝ Գաբալայում: Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Հասանովը և Խիդաշելին նշել են «Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ ձևաչափով հանդիպման կարևոր ռազմավարական նշանակությունը»:
