Հռոմի Պապի այցը Ծիծեռնակաբերդ կազդի Անկարայի հետ հարաբերությունների վրա
Հռոմի Պապի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կարող է լարված դարձնել Վատիկանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները։ Այս մասին գրում էreligionnews.com-ի թղթակից Ռոզի Սքեմել։ Հեղինակը հիշեցնում է, որ Վատիկանը հրապարակել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի գրաֆիկը Հայաստան կատարելի այցի ընթացքում։ Նրա խոսքով, Հայաստան այցելությունը շատ կարեւոր է, հատկապես այն բանից հետո, երբ պոնտիֆիկը 1915 թվականի իրադարձությունները կոչեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։ Հռոմի Պապի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կարող է էլ ավելի լարել դիվանագիտական հարաբերություններն Անկարայի եւ Վատիկանի միջեւ եւ սպասվում է, որ կլինի նրա՝ Հայաստան այցի գլխավոր իրադ եւ սպասվում է, որ կլինի նրա՝ Հայաստան այցի գլխավոր իրադարձությունը։
