Բեն Լադենի որդուն կնշանակեն «Ալ-Քաիդա»-յի ղեկավար
Հինգ տարի առաջ Պակիստանում ոչնչացված «Ալ-Քաիդա»-յի ղեկավար Ուսամա բեն Լադենի որդիներից մեկը պատրաստ է գրավել հոր տեղը` միավորելով ահաբեկչական ցանցի մնացորդները, ներառյալ՝ «Ջաբհաթ ան-Նուսրա»-ն Սիրիայում, հայտնում է CNN հեռուստաալիքը: Հեռուստաալիքն այդպիսի եզրակացության է հանգել փորձագետների և այս շաբաթ տարածված տեսանյութի հիման վրա, որտեղ «Ալ-Քաիդա»-յի ներկայիս ղեկավարը և բեն Լադենի որդի Համզան սպառնում են և հայտարարում «հսկայական բանակ» ստղծելու խմբավորման պլանների մասին, որը «կազատագրի Երուսաղեմը»: «Պաղեստին ճանապարհը անցնում է Սիրիայով, որը դարձել է ջիհադի հողը»: «Ի տարբերություն իր եղբայներից մեկի` Համզա բեն Լադենը 2011 թվականին ԱՄՆ-ի օպերացիայի ժամանակ իր հոր հետ տանը չի գտնվել և չի սպանվել: Տանը հայտնաբերված փաստաթղթերից հայտնի է դարձել, որ Համզային ուղարկել են սովորելու ահաբեկչական գործունեություն»,- պարզաբանել է CNN-ը:
