«Ղարաբաղը սիրում է Իվետային»․ պաստառ Եվրատեսիլ-2016-ի մայրաքաղաք Ստոկհոլմի երկնքում. տեսանյութ
Ստոկհոլմի բնակիչները և հյուրերը երկնքում տեսել են ինքնաթիռ` Լեռնային Ղարաբաղին և «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետային աջակցող պաստառով, հայտնում է life.ru-ն: Ինքնաթիռը պտտվել է «Գլոբեն-արենայի» վերևում, որտեղ մի քանի ժամ հետո կսկսվի երաժշտական մրցույթի եզրափակիչը:
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը արդեն ուշադրություն էր գրավել այն բանով, որ մրցույթում մտցրել մի փոքր քաղաքականություն. նա Լեռնային Ղարաբաղի դրոշը ծածանել է առաջին կիսաեզրափակչի ժամանակ:
Եվրոպական հեռարձակողների միությունը, որը զբաղվում է Եվրատեսիլի կազմակերպմամբ և անցկացմամբ, երգչուհուն սպառնացել է որակազրկմամբ՝ կրկին խախտում կատարելու դեպքում:
