Թուրքիայի արևելքում զոհվել է 48 թուրք զինվոր
Թուրքիայի արևելքում վերջին երկու օրվա ընթացքում լարված մարտերում մոտ 50 զինծառայող է զոհվել, հայտնում է RIA Novosti-ն` հղում կատարելով ՔԱԿ-ի մարտական թևին: «Հաքքարի մարզի Չուկուրջա շրջանի և Յուսեկովա քաղաքի մոտի մարտերում սպանվել է 48 թուրք զինվորական»,- ասված է ՔԱԿ-ի մարտական թև հանդիսացող HPG-ի (Hêzên Parastina Gel) հայտարարությունում: Քրդերը նաև գրավել են մեծ քանակությամբ զենք, որոնք պատկանել են զոհվածներին: HPG մարտիկներն ունեցել են երկու զոհ: Միաժամանակ, երկու թուրք զինվորականներ զոհվել են Kobra ուղղաթիռի պայթյունի հետևանքով, որի պատասխանատվությունն իր վրա է վերցրել HPG-ն:
