Ստոկհոլմում պատրաստվում են եզրափակչին
TASS-ի փոխանցմամբ` երկու շաբաթ տաք եղանակից հետո անսպասելի ցրտերը չեն խանգարում Շվեդիայի մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին պատրաստվել «Եվրատեսիլ 2016»-ի եզրափակչին: Այդ կապակցությամբ շվեդներն ունեն իրենց ասացվածքը. չկա վատ եղանակ, կա վատ հագուստ: Շուտով պարկի հսկայական էկրանի առաջ կհավաքվեն հարյուրավոր մարդիկ, որպեսզի միասին երկրպագեն մրցույթի 26 մասնակիցներին:
