Խովանի գերեզմանոցում ծեծկռուքի նոր պատճառներ են ի հայտ եկել
Մոսկվայի Խովանի գերեզմանոցում զինված բախումներ են տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է Govoritmoskva.ru-ն՝ հղում կատարելով Մոսկվայի առևտրի և ծառայությունների վարչության պետ Ալեքսեյ Ներեյուկին: Վերջին տվյալներով` ծեծկռտուքի հիմնական պատճառը համարվում է գերեզմանոցում ազդեցության գոտու հարցը: Գործակալության աղբյուրի տեղեկատվության համաձայն` դաղստանցիները և չեչենները, ձգտելով զբաղեցնել գերեզմանի տարածքը, այնտեղից եկամուտ ստանալու ակնկալիքով, հարձակվել են գերեզմանոցը սպասարկող տաջիկների և ուզբեկների վրա: Տարբեր վկայություններով` նրանք թվով եղել են 100-500 մարդ: Կռվի հետևանքով զոհվել է 3 մարդ, 26-ը տուժել են: Ներկայումս կալանավորված է 90 մարդ:
