Դերբենտում թեժ փոխհրաձգություն է
Դաղստանի Դերբենտ քաղաքում ավազակների հետ փոխհրաձգության ժամանակ տուժել է իրավապահ մարմինների 17 աշխատակից, որոնցից երկուսը սպանվել է: Այդ մասին TASS-ին հայտնել են Դերբենտի քաղաքային կենտրոնական հիվանդանոցից: Դաղստանի Դերբենտե քաղաքում ոստիկանների կողմից բնակարանները խուզարկելու ժամանակ անհայտ անձինք գնդակահարել են ոստիկաններին: «Դերբենտում վիրավորվել են ՆԳ բաժնի պետը, քրեական հետախուզման բաժնի պետը և տեղամասային ծառայության պետը»,- ասել է գործակալության զրուցակիցը: Դերբենտում տեղի է ունենում հատուկ գործողություն` ուղղված հինգ հարկանի տան բնակարանում արգելափակված ավազակային խմբի չեզոքացմանը: «Ներկայումս մարտ է մղվում: Նախնական տվյալներով` ավազակային խմբի երկու ենթադրյալ անդամներ դաժան դիմադրություն են ցույց տալիս, կրակում են ինքնաձիգերից, օգտագործում են ձեռքի նռնակներ»,- ասել է աղբյուրը տարածաշրջանի ուժային կառույցներից:
