Կվիրիկաշվիլին՝Վրաստանի իշխող կուսակցության նախագահ
Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կուսակցության 4-րդ համագումարի արդյունքներով Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ընտրվել է իշխող «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության նախագահ։ Այդ մասին հայտարարել է կուսակցության քաղխորհրդի ղեկավար, փոխվարչապետ Կախա Կալաձեն։ Նա ընդգծել է, որ Կվիրիկաշվիլին միաձայն է ընտրվել կուսակցության նախագահի պաշտոնում։
