Գրանցվեց «Իրանի պատմության ոսկե էջը»
Իրանի նախագահ Հասան Ռոհանին միջուկային գործարքի կնքումը համարել է «Իրանի պատմության ոսկե էջ»: Այդ մասին նա հայտարարել է երկրի պետական հեռուստաընկերության եթերում իր ելույթի ընթացքում: Նշվում է, որ Ռոհանիի կարծիքով՝ իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը գերազանցում է ազգային վստահությունը: ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ նա այդ գործարքը երկրի տնտեսության զարգացման համար «շրջադարձային կետ» է համարել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Յուկիա Ամանոն այսօր Թեհրանում կհանդիպի Իրանի նախագահի հետ: Հայտնի է դարձել նաև, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները վերացնելու մասին հրամանագիրը:
