Բանակում սննդի խնդիր չկա.գեներալ
ՀՀ ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը լրագրողների հետ զրույցում ասել է.«Զինվորների հանգստի եւ սննդի կազմակերպման հարցն առաջնահերթ նշանակություն ունի։ Զինվորի հանգստի եւ լավ սննդի նշանակությունը զինվորականները հասկանում են բոլորից լավ։ Ես ինքս դա գիտեմ, քանի որ 6 տարի հասարակ զինվոր եմ եղել՝ 2 տարի ժամկետային զինծառայող, 4 տարի՝ կուրսանտ»: Հայ զինվորը ո՛չ սննդի, ո՛չ էլ հագուկապի հետ ոչ մի խնդիր չունի։ Ստեղծված են բոլոր պայմանները կենցաղային տարբեր հարցերը բացառելու համար, ինչպիսիք են եփելը, աման լվանալը եւ այլն,ասել է նա և հավելել.«Ի տարբերություն անցյալ տարիների, հիմա պահածոների տարբեր տեսակներ կան։ Իհարկե բանակում կան տարբեր խնդիրներ, բայց սննդի հարցը դրանց թվում չէ:Առաջնագծում ծառայողները ամեն կես տարին մեկ նոր համազգեստ են ստանում»:
