Նոր մանրամասներ գերեզմանատանը տեղի ունեցած ծեծկռտուքից/տեսանյութ/
«ՌԻԱ Նովոստի»-ն փոխանցում է,որ Մոսկվայի Խովանի գերեզմանատանը զանգվածային ծեծկռտուքից զոհվել է մի քանի մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան։ Կան նաեւ ծանր վիրավորներ։ Նրանց շտապ օգնության մեքենաներով տանում են հիվանդանոց, վիրավորվել է առնվազն 4 մարդ։ Հիշեցնենք, որ գերեզմանատան տարածքում մոտ 400 մարդ իսկական ջարդ էին սարքել՝ գործի դնելով մահակներ, ամրաններ եւ հրազենային զենք։ 50 հոգի տեղում ձերբակալվել է, տուժել են 10-ը։ Դեպքի վայր են ժամանել ՕՄՕՆ-ի ջոկատները։
